ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը սկսել են պահպանվող օբյեկտների հսկողությունը փոխանցել Ղազախստանի իրավապահ մարմիններին. տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀԱՊԿ խաղաղապահ հավաքական ուժերի հրամանատարության ու Ղազախստանի պաշտպանության նախարարության կազմած պլանի համաձայն սկսվել է խաղաղապահների կողմից պահպանվող հասարակական նշանակության օբյեկտների հանձնումը երկրի իրավապահ մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ։










