Լակազետը մոտ է Արսենալ տեղափոխվելուն


Լակազետը մոտ է Արսենալ տեղափոխվելուն
Հուլիս 1 19:06 2017

Լիոնի «Օլիմպիկի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը շուտով կհամալրի Լոնդոնի «Արսենալի» շարքերը,- վստահեցնում է «L'Equipe»-ը:

Ըստ աղբյուրի՝ կողմերը մոտ են բանակցություններն ավարտին հասցնելուն:

26-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը «Օլիմպիկի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը, սակայն ավարտված մրցաշրջանում հարձակվողը խոստովանել էր, որ ցանկանում է ամռանը փոխել ակումբային գրանցումը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «զինագործները» պատրաստ են 44 մլն ֆունտ ստերլինգ վճարել Լակազետի տրանսֆերի համար:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լակազետը 45 խաղում դարձել էր 37 գոլի հեղինակ: