Տյուխելը նայեց ինձ լուրջ հայացքով ու ասաց. «Միկի, դու իսկապես մեծագույն ֆուտբոլիստ ես դառնալու». Մխիթարյան


Տյուխելը նայեց ինձ լուրջ հայացքով ու ասաց. «Միկի, դու իսկապես մեծագույն ֆուտբոլիստ ես դառնալու». Մխիթարյան
Հուլիս 1 14:45 2017

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է անգլիական ակումբի պաշտոնական կայքի լրագրողների հետ: 

Հենրիխը խոսել է «Բորուսիայում» անցկացրած տարիների մասին՝ նշելով, որ ինչպես Անգլիայում, դորտմունդյան ակումբում ևս իր համար մեկնարկը բարդ էր:

 «Մեծ ճնշում էի գործադրում ինքս ինձ վրա: Բազմաթիվ բարդ գիշերներ եմ ունեցել տանը` ընկղմվելով մտքերի մեջ: Չէի ցանկանում դուրս գալ, նույնիսկ ընթրել: Սակայն ճակատագիրը կարող է հետաքրքիր լինել: Թոմաս Տուխելը եկավ «Բորուսիա» և փոխեց ամեն ինչ: Նա ինձ ասաց. «Լսիր, ցանկանում եմ, որ ամեն ինչ մեջիցդ հանես»: Կարծում էի, որ նա փորձում է օգնել ինձ: Կասկածում էի նրա խոսքերին: Սակայն Տուխելը նայեց ինձ լուրջ հայացքով և ասաց. «Միկի, դու իսկապես մեծագույն ֆուտբոլիստ ես դառնալու»: