ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով


ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով
Հունվար 12 20:00 2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հունվարի 13-ին տեսակոնֆերանսի ձևաչափով:  Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնէդդինովը՝ հավելելով, որ նիստի մասնակիցները քննարկելու են ՀԱՊԿ-ում խաղաղարար գործողության ընթացքը:

Տեսակոնֆերանսին մասնակցելու են նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը: