Ինչ են քննարկել Պուտինն ու Փաշինյանը


Ինչ են քննարկել Պուտինն ու Փաշինյանը
Հունվար 12 13:15 2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանիվարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 
 
 

«Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստել են հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը», - հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 
 
 

Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջստեղծված իրավիճակը և պայմանավորվածությունների կատարման որոշ հարցեր, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։

 
 
 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։