Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» տված ծավալուն հարցազրույցում խոսել է հոր` Համլետ Մխիթարյանի մասին: Նխիթարյանը նաև անդրադարձել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ազդեցությանը:
«Հորս մահվանից մեկ տարի անց սկսեցի մարզվել: Նա ինձ համար ստիմուլ էր, կուռքս: Ասացի ինքս ինձ. «Պետք է վազեմ նրա նման, պետք է հարվածեմ նրա նման»: 10 տարեկան հասակից ամբողջ կյանքս ֆուտբոլն էր: Ամբողջովին կենտրոնացված էի դրա վրա: Մասնավորապես սիրում էի ստեղծագործ ֆուտբոլիստների: Միշտ ցանկացել եմ խաղալ Զիդանի, Կակայի և հորս նման: Եթե հայրս ողջ լիներ, ապա հնարավոր է իրավաբան կամ բժիշկ լինեի: Շատերը Հայաստանում ինձ ասում են, որ վազելուս ժամանակ նման եմ հորս: Ինձ համար դա շատ կարևոր է» ,-ասել է ֆուտբոլիստը:










