Ադրբեջանական կողմը հաղորդել է մեկ զոհի մասին


Ադրբեջանական կողմը հաղորդել է մեկ զոհի մասին
Հունվար 11 20:44 2022

Հունվարի 11-ին Հայ-ադրբեջանական սահմանին՝ Գեղարքունիքի հատվածում ադրբեջանցիների սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող:  Ադրբեջանի ՊՆ-ն հրաապարակել է նրա անունը՝ Նազարով Այազ Ազեր օղլի։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ 

Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։ Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։