Երևանում մոր և որդու դիեր են հայտնաբերվել. մահվան պատճառը ցրտահարությունն է եղել


Երևանում մոր և որդու դիեր են հայտնաբերվել. մահվան պատճառը ցրտահարությունն է եղել
Հունվար 11 11:00 2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 61 խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցի 45/21 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են 2 դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին, մահվան պատճառը ցրտահարությունն է եղել։