Կորոնավիրուսի ավարտը սարերի հետևում չէ, բայց մի քանի բռնկում կլինի․ ԱՀԿ


Կորոնավիրուսի ավարտը սարերի հետևում չէ, բայց մի քանի բռնկում կլինի․ ԱՀԿ
Հունվար 11 00:47 2022

Կորոնավիրուսի համաճարակի ավարտը տեսանելի է, սակայն առաջիկա 3 ամսում համաշխարհային առողջապահության համար ծանր կլինի։ Այս մասին բրիտանական Sky News-ին տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Դեվիդ Նաբարրոն։

 

 «Տեսնում ենք, որ ավարտը սարերի հետևում չէ։ Սակայն մինչև ավարտին մոտենալը հիվանդության ևս մի քանի բռնկում կլինի»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Դեվիդ Նաբարրոյի գնահատմամբ՝ վիրուսը շարունակում է զարգանալ, առաջիկայում ի հայտ կգան Կորոնավիրուսի նոր շտամեր։ Ըստ նրա՝ թեև Արևմտյան Եվրոպայի առողջապահական համակարգը հաղթահարում է համավարակը, սակայն աշխարհի այլ մասերում իրավիճակը մոտ է կրիտիկականին։