«Ապրելու մոտիվացիան մարդն ինքն է». Նազենի Հովհաննիսյանի լողափնյա կերպարը


«Ապրելու մոտիվացիան մարդն ինքն է». Նազենի Հովհաննիսյանի լողափնյա կերպարը
Հունվար 10 22:57 2022
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ձմեռային հանգիստն անցկացնում է Շարմ էլ Շեյխում, որտեղից էլ կիսվում է նոր լուսանկարներով:
 
Նազենին Ինստագրամի իր էջում այս անգամ հրապարակել է լողափնյա կադր և խոսել ընթերցանության ու գրքերի մասին:
 

«Ես կարդում եմ ագահաբար, իմ կյանքի բոլոր հարցերի չստացած պատասխանները գրքերում են:
Անցյալ տարի միտքս էնքան կցկտուր էր դարձել, որ մի կերպ էի կենտրոնանում կարդալու կամ ամենատարրական գործողություններն անելու:
Էս տարի սկսեցի կենտրոնացած, որոշումներով, բայց առանց նյարդի՝ իմ ու մնացածի նկատմամբ:
Երբ հասկանում ես, որ շատ բաներ աշխարհում չես կարող փոխել՝ ուրեմն պիտի պարզապես ընդունես:
Նոր կարդացած երկու հեղինակներս մեկը մյուսից տարբեր ու հուզող էին. դեռ չապրած կյանքերն էին էնտեղ, ու չիրականացած երազանքներս...

Կարդում եմ քինդլ- ով:
Կարող եք ձեռք բերել ամազոնից:
Գրքերը ռուսերեն էին. չգիտեմ կա՞ն արդյոք հայերեն թարգմանությամբ:
Գրքերը կարելի է գնել litres -ից կամ նույն Ամազոնից, նեբեռնել քինդլի մեջ( վայֆայով) ու անվերջ կարդալ...

Աշխարհում բոլոր խնդիրները չհասկանալուց կամ չհասկացված լինելուց են:
Գրքերն օգնում են հասկանալ:

1. Элизабет Гилберт « Происхождение всех вещей»

2. Мэтт Хейг « Полночная библиотека». 

Ապրելու մոտիվացիան մարդն ինքն է: Միայն թե դա հասկանում ես ուշ..., երբ արդեն հասել ես վերջին)...
Բարի ընթերցում, ու խնդրանք. կիսվեք ձեր հեղինակներով ու տպավորած գրքերով... )))»,- գրել է նա: