Հայաստանցիները չեն հավատում, որ Մխիթարյանը կամուսնանա Լոպիրյովայի հետ


Հայաստանցիները չեն հավատում, որ Մխիթարյանը կամուսնանա Լոպիրյովայի հետ
Հուլիս 1 14:48 2017

Հայաստանի բուքմեյքերական գրասենյակներից մեկը սկսել է խաղադրույքներ ընդունել Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովայի հնարավոր ամուսնության վերաբերյալ։

Rusarminfo-ի փոխանցմամբ՝ մինչև 2018 թվականի վերջ ամուսնության հավանականությունը գնահատվում է 12 գործակցով։ Խաղադրույքներն այն բանի համար, որ հարսանիք չի կայանա ընդունվում է 1.01 գործակցով։

Երկրպագուների ու բուքմեյքերների հետաքրքրությունը Մխիթարյանի և Լոպիրյովայի հարաբերությունների նկատմամբ սկսվել է մոդելի՝ Հայաստան այցից հետո։

Դատելով խաղադրույքների գործակիցներից՝ կարելի է ասել, որ հայաստանցիները չեն հավատում, որ նրանք կամուսնանան։