Վայոց ձորում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավոր


Վայոց ձորում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավոր
Հունվար 10 20:52 2022

Հունվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 39-ամյա Համբարձում Բ-ն «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Արենի գյուղ տանող ավտոճանապարհի ոլորաններում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com–ը։ 

Վթարի հետևանքով Համբարձում Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ 

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ-ում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։