Բաքվի դատարանը 2021 թ. մայիսին գերեվարված ՀՀ քաղաքացիներին մեղադրել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը պայթեցնելու փորձի մեջ


Բաքվի դատարանը 2021 թ. մայիսին գերեվարված ՀՀ քաղաքացիներին մեղադրել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը պայթեցնելու փորձի մեջ
Հունվար 10 19:56 2022

Բաքվում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի քրեական գործով անօրինական դատական ​​նիստը։

Սարգսյանը և Ռաֆայելյանը մեղադրվում են 2021 թվականի մայիսին «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու և Քարվաճառի շրջանի տարածքով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման գծերը ականապատելու մեջ», հայտնում է Report-ը

Դատավարության ընթացքում Սարգսյանը ցուցմունք է տվել, թե իբր իրենք հրահանգ են ստացել «տարածքի հետախուզություն իրականացնել, ճանապարհներ փակել, ականապատել և փշալարեր անցկացնել, ինչպես նաև պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը

Դատավարությունը կշարունակվի հունվարի 24-ին։