12-ամյա երեխան իր վարած մեքենայով վթարվել է ու տեղում մահացել


12-ամյա երեխան իր վարած մեքենայով վթարվել է ու տեղում մահացել
Հունվար 10 19:34 2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Օհանավան-Արտաշավան միջհամայնքային ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 8-ին` ժամը 12:00-ի սահմաններում, 12-ամյա պատանին իր վարած «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով տեղում մահացել է:

Քրեական գործով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն:

 
 

 



loading...