«Seasons Park Station ձմեռային այգին այսօր առավել, քան զվարթ էր ու մարդաշատ, քանի որ հյուրընկալել էր «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենային ու նրա երկրպագուներին: Հազարավոր ժպիտներ, սպասումով լի հայացքներ, տարբեր տարիքի մարդիկ, որոնք, պարզապես, եկել էին շփվելու ու իրենց սրտի խոսքը հղելու Հայաստանին սպասված հաղթանակը նվիրած երգչուհուն: Եվ ահա՝ բեմում հայտնվեց Մալենան, իսկ րոպեներ անց այգում սկսվեց իսկական խենթություն…
Երգչուհին կատարեց երկու երգ` «Մանկական Եվրատեսիլ»-ում իրեն ու Հայաստանին հաղթանակ բերած «Քամի, քամի»-ն ու «Արեւիկ» խմբի «Երազանք»-ը, որը եւս արդեն հասցրել է սիրվել Մալենայի cover տարբերակով:










