Ղազախստանի Ազգային բանկը հայտնել է, որ անվտանգության նկատառումներով հանրապետությունում ժամանակավորապես դադարեցվել է բանկերի փոխանակման կետերի աշխատանքը։
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:
«Երկրորդ կարգի բանկերի և լիազորված կազմակերպությունների փոխանակման կետերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է»,- ասվում է հաղորդագրությունում։
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում ինտերնետի ընդհատումներ են նկատվել։ Որոշ շրջաններում բանկոմատներում սպառվել են կանխիկ գումարները։
Քաղաքացիներն ակտիվորեն գումար են հանել խանութներում վճարում կատարելու համար, քանի որ ինտերնետի հետ կապված խնդիրների պատճառով որոշ շրջաններում անկանխիկ վճարումների հնարավորություն չի եղել:










