Զինվորականները Ղազախստանում կլինեն մինչեւ իրավիճակի ամբողջական կայունացումը․ ՀԱՊԿ խաղաղապահների հրամանատար


Զինվորականները Ղազախստանում կլինեն մինչեւ իրավիճակի ամբողջական կայունացումը․ ՀԱՊԿ խաղաղապահների հրամանատար
Հունվար 9 20:10 2022

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Սերդյուկովը հայտարարել է, որ զորակազմը Ղազախստանում կկատարի իր առջեւ դրված խնդիրները մինչեւ երկրում իրավիճակի լիակատար կայունացումը: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։

Նա նաեւ նշել է, որ Հավաքական խաղաղապահ ուժերն ավարտել են տեղակայումը Ղազախստանի տարածքում եւ ձեռնամուխ են եղել խնդիրների կատարմանը:

«Ներկայում խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները Ալմաթի քաղաքում եւ դրան հարող շրջաններում կատարում են կարեւոր ռազմական, պետական եւ սոցիալական նշանակության օբյեկտների պահպանության խնդիրները»,-ճշտել Է Սերդյուկովը:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել էր, որ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստանում հաշվվելու են մոտ 2,5 հազար մարդ: Սակայն ՀԱՊԿ քարտուղարության քաղաքական համագործակցության վարչության խորհրդատու Իգոր Պանարինը չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում խաղաղապահների թիվը կարող է ավելանալ։