Ռուսաստանն իրավունք չունի պարտվել տեղեկատվական պատերազմում. Շոյգու


Ռուսաստանն իրավունք չունի պարտվել տեղեկատվական պատերազմում. Շոյգու
Հունվար 9 18:21 2022

Այսօր բոլոր ճակատներում ընթացող տեղեկատվական պատերազմում Ռուսաստանն իրավունք չունի պարտվել։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։

Նրա խոսքով՝ ներկայումս «դա ոչ միայն այս կամ այն տեսքով տեղեկատվության տրամադրում է»: «Այսօր դա մեծ, չեմ վախենում այդ բառից, պատերազմ է։ Տեղեկատվական պատերազմ, որը ընթանում է բոլոր ճակատներում։ Եվ այդ պատերազմում պարտվելու ոչ մի իրավունք չունենք», - հայտարարել է զորահրամանատարը նախօրեին «Զվեզդա» հեռուստաալիքով հեռարձակված հեռուստածրագրում։

Շոյգուն ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերն ամենաժամանակակից և մարտունակներից մեկն է աշխարհում։ Նա նշել է, որ իրենք հուսալիորեն ապահովում են երկրի անվտանգությունը և պաշտպանում նրա շահերը։ Նախարարը բարձր է գնահատել նաև յուրաքանչյուր զինվորականի ներդրումը ռուսական բանակի հեղինակության ամրապնդման գործում։