ՀԱՊԿ հսկողության տակ են անցել Ղազախստանի պետական, ռազմական և ռազմավարական կարևոր օբյեկտներ


ՀԱՊԿ հսկողության տակ են անցել Ղազախստանի պետական, ռազմական և ռազմավարական կարևոր օբյեկտներ
Հունվար 9 18:12 2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը 2022 թվականի հունվարի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի հետ։

Քննարկվել է Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման գործընթացը

Նշվել է, որ խաղաղապահ ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Նրանք պաշտպանության տակ են վերցրել պետական, ռազմական և ռազմավարական կարևոր օբյեկտներ։