Սյունիքի մարզում իրանցի 37-ամյա վարորդը Volvo կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է․ կա վիրավոր


Սյունիքի մարզում իրանցի 37-ամյա վարորդը Volvo կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է․ կա վիրավոր
Հունվար 9 17:32 2022

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 7-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ այդ օրը, ժամը 09։00-ի սահմաններում Իրանի քաղաքացի 37-ամյա Ս․ Մօհամմադռեզանը իր վարած Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարով Վերին Խոտանան բնակավայրի տարածքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։