Ղազախստանի միլիարդատերերը, այդ թվում՝ Նազարբաևի ընտանիքի անդամները, երկրում զանգվածային անկարգությունների ընթացքում ընդհանուր կորցրել են 3 միլիարդ դոլար.


Ղազախստանի միլիարդատերերը, այդ թվում՝ Նազարբաևի ընտանիքի անդամները, երկրում զանգվածային անկարգությունների ընթացքում ընդհանուր կորցրել են 3 միլիարդ դոլար.
Հունվար 9 16:35 2022

Ղազախստանում բողոքի ակցիաների օրերին չորս ղազախ միլիարդատեր, ներառյալ նախկին նախագահի դուստրն ու փեսան, «աղքատացել» են ընդհանուր 3 միլիարդ դոլարով: Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը։

Երկու խոշոր բանկերի՝ Kaspi – ի եւ JSC Halyk Bank-ի բաժնետոմսերի արժեքներն ընկել են, երբ ցուցարարները հրկիզել են հասարակական շենքերը եւ տապալել արձանները: Հունվարի 5-ին Բենժամին Գոդվինի, Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ եւ բրիտանական PRISM Political Risk Management ընկերության վերլուծական բաժնի ղեկավար Բենժամին Գոդվինի հրապարակած զեկույցի համաձայն՝ Նազարբաեւների ընտանիքը Ղազախստանից Մոսկվա է մեկնել հինգ մասնավոր ինքնաթիռով:

Միլիարդատեր Վյաչեսլավ Կիմը, որը Kaspi Bank-ի խոշորագույն բաժնետերն ու նախագահն է, 1,4 միլիարդ դոլար է կորցրել, քանի որ Kaspi-ի արժեթղթերի արժեքը հունվարի 4-ին 118 դոլարից իջել է 30 տոկոսով՝ հունվարի 6-ին հասնելով 87 դոլարի: Սրա հետևանքով Կիմի գնահատված կարողությունը 5,7 միլիարդ դոլարից հասել է 4,2 միլիարդ դոլարի:

Ազգությամբ Միխայիլ Լոմթաձեն՝ Kaspi Bank-ի գործադիր տնօրենը, կորեցրել է գրեթե 1,4 միլիարդ դոլար: Նրա գնահատված մաքուր կարողությունը 5,2 միլիարդ դոլարից ընկել է 3,8 միլիարդ դոլարի՝ երկրում անորոշության երկու գիշերվա ընթացքում:

Նազարբաևի դուստրը՝ Դինարա Կուլիբաևան, և նրա ամուսինը՝ Թիմուր Կուլիբաևը, ընդհանուր առմամբ կորցրել են 200 միլիոն դոլար, քանի որ JSC Halyk Bank-ի իրենց բաժնետոմսերի արժեքը նվազել է 16%-ով։