Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին կմասնակցի ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստին


Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին կմասնակցի ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստին
Հունվար 9 15:08 2022

Հունվարի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նիստն անցկացվելու է տեսակոնֆերանսի ձևաչափով։

«Նիստին կքննարկվի «Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների հարցը»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։