Ալմաթիում երկուշաբթի օրվանից հասարակական տրանսպորտը մասամբ կվերսկսի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին` հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ ավտոբուսներն աշխատելու են 20-30 րոպե ընդմիջումներով, և քաղաքի բնակիչները կկարողանան վճարել քարտի միջոցով։
Ղազախստանում հունվարի 2-ից մասսայական բողոքի ցույցեր են իրականացվում գազի գնի թանկացման դեմ, որոնք վերածվել են անկարգությունների։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օգնության համար ՀԱՊԿ-ին էր դիմել։ ՀԱՊԿ-ը խաղաղապահներ էր ուղարկել Ղազախստան։
Նշենք, որ հունվարի 10-ին նախատեսված է ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։










