Ալմաթիում չորս տարեկան աղջիկ է մահացել՝ ավտոմեքենայի գնդակոծության արդյունքքում։ Այս մասին հայտնում են ղազախական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով հանրապետության երեխաների հարցերով օմբուդսմեն Արուժան Սաինին։
«Արուժան Սաինը պատմել է, որ հունվարի 7-ին չորս երեխաներով մեքենան շարժվել է դեպի Ալմաթի։ Մեքենան գնդակոծել են և արդյունքում 4-ամյա աղջիկ է մահացել»,- հայտնում է Tengrinews.kz տելեգրամյան ալիքը։
Աղբյուրը՝ Ինտերֆաքս










