Ավտովթար՝ Երևանում


Ավտովթար՝ Երևանում
Հունվար 9 13:00 2022

Այսօր` հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Բարգրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Հայկ Մարկոսյանի վարած Hyundai Sonata-ն մակնիշի և Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Անտոնյանի վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենաները։

 
 
 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է։

 
 
 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Opel-իվարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց գնալուց։