Ղազախստանում հայտարարել են երկրի բոլոր շրջաններում իրավիճակի կայունացման մասին


Ղազախստանում հայտարարել են երկրի բոլոր շրջաններում իրավիճակի կայունացման մասին
Հունվար 9 10:33 2022

Իրավիճակը Ղազախստանի բոլոր շրջաններում, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ, կայունացել է։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է հանրապետության ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Երլան Տուրգումբաեւի հայտարարության մեջ, որը կիրակի տարածել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Ներկայումս շարունակվում է երկրում օրինականությունն ու կարգուկանոնը վերականգնելու հակաահաբեկչական գործողությունը։ Այսօր հանրապետության բոլոր մարզերում իրավիճակը կայունացել է։ Իրավապահ մարմինների կողմից ազատ են արձակվել ակիմատների (տեղական վարչակազմերի) բոլոր նախկինում գրավված շենքերը։ Վերականգնվում է կոմունալ օբյեկտների եւ կենսապահովման համակարգերի աշխատանքը»,- ասել է Տուրգումբաեւը։

Նրա խոսքով՝ ավելի վաղ հատկապես բարդ իրադրությունը եղել Է Ալմաթիում, որտեղ հունվարի 5-ին թվով մոտ 20 հազար մարդ կազմակերպված ամբոխը տեղի վարչակազմի շենքը գրավելու փորձ է ձեռնարկել: Հաշվի առնելով զգալի թվային առավելությունը՝ նրանք կարողացել են ճեղքել պաշտպանության մի քանի գծեր եւ ներխուժել շենք։

Նա նշել է, որ մոտ 800 հանցագործներ գրավել են Ալմաթիի միջազգային օդանավակայանը։ Արդյունքում չեղարկվել է 60 մեկնման թռիչք և 56՝ ժամանման։ Թալանվել են օդանավակայանի շենքում առկա բոլոր բուտիկները, խանութներն ու դրամարկղերը։