Արարատի մարզում 22-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջը. վերջինս տեղում մահացել է


Արարատի մարզում 22-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջը. վերջինս տեղում մահացել է
Հունվար 8 22:57 2022

Այսօր՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:  

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20:00-ի սահմաններում, 22-ամյա Անդրանիկ Գրիգորյանը՝ իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 40-ամյա Կարինե Գասպարյանին: 

 

 

 Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել:   

 

 

 

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:  

 

 

 Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: