Կիպրոսում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ, որը «դելտա» և «օմիկրոն» շտամների հիբրիդ է։ Բացահայտումն արել է տեղացի գիտնականների խումբը, որոնք աշխատում են Կիպրոսի համալսարանի կենսատեխնոլոգիայի և մոլեկուլային վիրուսաբանության լաբորատորիայում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այս լաբորատորիայի ղեկավար Լեոնտիոս Կոստրիկիսի խոսքով՝ հետազոտողները COVID-19-ի նոր տարբերակն անվանել են «դելտակրոն»
Նրա խոսքով, վիրուսի նոր տարբերակն ունի գենետիկ հիմք, ինչպես «դելտա»-ինը, սակայն դրա որոշ մուտացիաներ նույնն են, ինչ «օմիկրոն»-ինը։










