Ֆրանսիան 210 000 000 եվրոյով տուգանել է Google-ին եւ Facebook-ին


Ֆրանսիան 210 000 000 եվրոյով տուգանել է Google-ին եւ Facebook-ին
Հունվար 8 20:30 2022

Ֆրանսիայի տվյալների գաղտնիության վերահսկման ծառայությունը տուգանել է Google եւ Facebook ընկերություններին cookies ֆայլերի օգտագործման խախտումների համար, տեղեկացնում է gagadget.com-ը։

 
 
 

Կարգավորողը նշում է, որ cookies-ի ընդունմանհամար facebook.com, youtube.com եւ google.fr կայքերում բավական է, որպեսզի օգտատերերը մկնիկով մի սեղմում անեն։ Իսկ ահա հրաժարվել օնլայն-թրեքներից նույն հեշտությամբ չի ստացվում։

 
 
 

Հենց դրա համար է Ֆրանսիայի տվյալների գաղտնիության վերահսկման ծառայությունը տուգանել ընկերություններին։ Google-ը պետք է վճարի 150 000 000 եվրո, Facebook-ը՝ 60 000 000։ Ընդ որում՝ երկու ընկերությունը երեք ամիսունի, որպեսզի cookies-ից հրաժարվելու ընթացակարգը դարձնի նույնքան պարզ, որքան եւ դրանց օգտագործման համաձայնության գործընթացը։

 
 
 

Պահանջների չկատարման դեպքում Google-ը եւ Facebook-ը ստիպված կլինեն վճարել լրացուցիչ 100 000 եվրո յուրաքանչյուր  բաց թողնված օրվա համար։