Փաշինյանը վստահեցրել է Պուտինին, որ Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ ղեկավարների առցանց գագաթնաժողովը


Փաշինյանը վստահեցրել է Պուտինին, որ Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ ղեկավարների առցանց գագաթնաժողովը
Հունվար 8 18:58 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կկազմակերպի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների առցանց գագաթնաժողովը՝ Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ զրուցակիցները, ինչպես նաև Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հետ նույնպես հեռախոսազրույց էր տեղի ունեցել, աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստ անցկացնելու առաջարկին.

«Նիկոլ Փաշինյանն հայտնել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կկազմակերպի այս միջոցառումը»,-ասցում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի ղեկավարները քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը։ Կողմերը նշել են, որ իրավիճակը հանդարտվելու և կայունանալու միտում ունի, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։