Ալմաթիում հրազենային վիրավորումից երեխա է մահացել


Ալմաթիում հրազենային վիրավորումից երեխա է մահացել
Հունվար 8 14:48 2022

 

Ալմաթիում՝ փողոցային անկարգությունների ժամանակ, հրազենային վիրավորումից 11 տարեկան երեխա է մահացել, իսկ 15-ամյա դեռահասը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այս մասին հայտնել է Ղազախստանում երեխաների իրավունքների պաշտպանը: Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ին, երբ ծնողները զբոսնում էին իրենց երեխաների հետ: