Ռուսաստանը Ալմաթիի օդանավակայանից ՊՆ ավիացիայի միջոցով կտարհանի իր քաղաքացիներին


Ռուսաստանը Ալմաթիի օդանավակայանից ՊՆ ավիացիայի միջոցով կտարհանի իր քաղաքացիներին
Հունվար 8 13:40 2022

Ալմաթիի օդանավակայանում չվերթներ են նախատեսված դեպի Ռուսաստան՝ ՌԴ քաղաքացիներին տարհանելու համար։ Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին։ Ռուսաստանցիներին հայրենիք կտեղափոխեն ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայով։ 

«Ալմաթիից վաղը նախատեսված են ռազմատրանսպորտային ավիացիայի թռիչքներ Իվանովո եւ Օրենբուրգ ՝ ռուսաստանցիներին դուրս բերելու համար։ Օդանավակայանի տերմինալում հավաքումը ՝ ժամը 14.00-ին»։