Ղազախստանում հեղուկ գազ վաճառող 180 անձ կասկածվում է գնային դավադրության մեջ. Վառելիքի թանկացումը բողոքի ակցիաներ է հրահրել


Ղազախստանում հեղուկ գազ վաճառող 180 անձ կասկածվում է գնային դավադրության մեջ. Վառելիքի թանկացումը բողոքի ակցիաներ է հրահրել
Հունվար 8 12:41 2022

Ղազախստանի հակամենաշնորհային գերատեսչությունը՝ մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալությունը, հետաքննություն է սկսել 180 գործարարների նկատմամբ, որոնք զբաղվում են հեղուկացված գազի մանրածախ իրացմամբ: Գրում է Ինտերֆաքսը՝ մեջբերելով գործակալության հայտարարությունը։

Վառելիքի վաճառողների գործողություններում հայտնաբերվել են «գների սահմանման և պահպանման շուրջ դավադրության նշաններ»։
2022 թվականը Ղազախստանում մեկնարկեց բողոքի ակցիաներով։ Մասնակիցները պահանջում են նվազեցնել հեղուկ գազի գինը։ Չնայած կառավարությունը հայտարարեց, որ վառելիքի գների բարձրացման որոշումը չեղարկվել է, ապա հրաժարական տվեց, սակայն ցուցարարների և ոստիկանության բախումների վերաճած բողոքի ակցիաները շարունակվում են։ Այս պահին ձերբակալված է 4266 ցուցարար։