Լիլուն բացահայտում է, թե ինչու էր Ամանորի գիշերն այդքան տխուր (տեսանյութ)


Լիլուն բացահայտում է, թե ինչու էր Ամանորի գիշերն այդքան տխուր (տեսանյութ)
Հունվար 8 00:53 2022

Հետևորդներից ոմանք ենթադրել էին, որ Լիլուն ամանորյա լուսանկարներում տխուր էր, ինչի վերաբերյալ երգչուհին ասաց, որ շատ է նման բովանդակությամբ նամակներ ստացել:

Լիլուն հերքեց տխուր լինելու փաստը՝ նշելով, որ տխրելու պատճառ չի ունեցել, պարզապես տանն է անցկացրել Նոր տարին:

«Տանը փորձել եմ Ամանորն անցկացնել առանց շպարի, ավելի հանգիստ, առանց բարձրակրունկների դիմավորել: Հենց այսպես էլ երազում էի, որ ստիպված չլինեմ գնալ աշխատելու, Ամանորն անցկացնեմ ընտանիքիս անդամների հետ: Անհագստանալու կարիք չկա, ինձ մոտ ամեն ինչ, փառք Աստծո, շատ լավ է»: