Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է «անկեղծ, պահանջկոտ» երկխոսություն Ռուսաստանի հետ՝ լարվածությունը թուլացնելու համար, եւ կոչ է արել անվտանգության նոր միջոցներ ձեռնարկել մայրցամաքում, գրում է The Guardian-ը։
Ելույթ ունենալով Փարիզում՝ ԵՄ-ում Ֆրանսիայի վեցամսյա նախագահության սկզբում, Մակրոնն ասել է. «Ես կարծում եմ, որ Եվրամիությունը պետք է երկխոսություն վարի Ռուսաստանի հետ: Երկխոսություն վարելը չի նշանակում զիջել, երկխոսություն նշանակում է նախեւառաջ ամփոփել տարաձայնությունների արդյունքները»։










