Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով պատճառված վնասը գնահատվել է 200 միլիոն դոլար


Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով պատճառված վնասը գնահատվել է 200 միլիոն դոլար
Հունվար 7 20:52 2022

Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով պատճառով վնասը կազմում է մոտ 200 միլիոն դոլար: Այդ մասին  հայտնում է Informburo.kz պարբերականը վկայակոչելով երկրի գործարարների ազգային պալատին:

 
 
 

«Հունվարի 7 - ի՝ ժամը 21: 00 - ի դրությամբ, Ղազախստանի Հանրապետության տասը շրջաններում վնասվել է բիզնեսի 848 սուբյեկտ և 1021 օբյեկտ, այդ թվում` Ալմաթիում` 789 սուբյեկտ և 950 օբյեկտ», - նշված է հոդվածում:

 
 
 

Գործարարների ազգային պալատի տվյալներով` վնասի մոտավոր գումարը մոտ 87,2 միլիարդ տենգե է (մոտ 200 մլն դոլար), որից 85,8 միլիարդը Ալմաթիում: