ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մշտական աշխատանքային կապ է պահպանում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։
Նշվում է, որ ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը փակ կապի ուղիներով շփվում է ՀԱՊԿ երկրների իր գործընկերների, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարարների հետ՝ քննարկելով խաղաղապահ զորակազմի տեղափոխումը և Ղազախստանում խաղաղապահ գործողությունների իրականացումը:
«Քննարկված բոլոր հարցերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։










