Ակտոբե քաղաքում հատուկ գործողությունների ժամանակ յոթ ոստիկան է վիրավորվել. Ալմաթիի հրապարակում կրակոցներ են լսվում


Ակտոբե քաղաքում հատուկ գործողությունների ժամանակ յոթ ոստիկան է վիրավորվել. Ալմաթիի հրապարակում կրակոցներ են լսվում
Հունվար 7 18:14 2022

Ղազախստանի Ակտոբե քաղաքում հատուկ գործողությունների ժամանակ յոթ ոստիկան է վիրավորվել։ Հաղորդում է Ռիա Նովոստին։

Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվել են մի քանի ցուցարարներ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ Ալմաթիի հրապարակում շարունակվում է ցուցարարների «մաքրումը», այս պահին էլ լսվում են կրակոցներ։ Պարետատունը բնակիչներին հորդորում է դուրս չգալ տանից և պահպանել անվտանգության միջոցառումներն ու արտակարգ դրության ռեժիմի պահանջները։
Ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ, Ալմաթիի օդանավակայանը չի աշխատի մինչև կիրակի։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ Ղազախստանի իրավապահ մարմինների աշխատակիցները երկրում անկարգությունների պատճառով ձերբակալվել է 3 811 մարդ։ Երկրի ՆԳՆ հաղորդած տվյալներով, անկարգությունների 26 մասնակիցներ վերացվել են, ևս 26 մարդ վիրավորվել է: