Փախուստի դիմած բանկիրն իրեն Ղազախստանի «բողոքի շարժման առաջնորդ» Է հայտարարել. Reuters


Փախուստի դիմած բանկիրն իրեն Ղազախստանի «բողոքի շարժման առաջնորդ» Է հայտարարել. Reuters
Հունվար 7 17:00 2022

«Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության նախկին ղեկավար Մուխտար Աբլյազովը, որը թաքնվել է արտասահմանում, իրեն հայտարարել է Ղազախստանի ընդդիմության և բողոքի շարժման առաջնորդ։ Այս մասին փախուստի դիմած բանկիրը հայտարարել է ուրբաթ օրը Reuters-ին տված հարցազրույցում։

Աբլյազովը նշել է, որ «Ալմաթիում ցուցարարներն ամեն օր իրեն հարցնում են՝ ինչպես գործենլ»։ Նա նաև ասել է, որ կվերադառնա Ղազախստան՝ գլխավորելու «ժամանակավոր կառավարությունը», եթե ահնազանդության ակցիաները «ճիշտ հանգուցալուծում ստանան»։Բանկիրը նաև հավելել է, որ արևմտյան երկրներից միջոցներ չի ստացել ցույցերը համակարգելու համար։

Միաժամանակ, Աբլյազովը կոչ է արել արևմտյան պետություններին միջամտել Ղազախստանում տեղի ունեցող գործընթացներին, որպեսզի թույլ չտան հանրապետության մերձեցումը Ռուսաստանի հետ։