Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին


Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
Հունվար 7 15:13 2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին` ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորակազմը Ղազախստան ուղարկելու որոշման  համար:

«Ինչպես ձեզ հայտնի է, ելնելով ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի հիմնական դրույթներից, Ղազախստանը դիմել է անդամ պետությունների ղեկավարներին՝ խնդրելով Միացյալ խաղաղապահ զորակազմ մտցնել  սահմանադրական կարգի հաստատմանն աջակցելու համար: Այս զորակազմը մեր երկիր է ժամանել կարճաժամկետ ժամանակահատվածում`  պաշտպանական եւ ապահովման գործառույթների իրականացման համար: