Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են իրավիճակը Ղազախստանում, ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը


Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են իրավիճակը Ղազախստանում, ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը
Հունվար 7 14:20 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը։

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը: