Ի՞նչ ժամկետով են Ղազախստան մտցվում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


Ի՞նչ ժամկետով են Ղազախստան մտցվում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հունվար 7 10:07 2022

Ղազախստանում խաղաղապահ ուժերի ներկայության տեւողությունը կախված կլինի իրավիճակից եւ հանրապետության ղեկավարության որոշումից, իսկ գործողության ավարտից հետո զորքերը դուրս կբերվեն, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Մենք ակնկալում ենք, որ ժամկետը կարճ կլինի։ Իսկ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման մեջ այդպես էլ հնչում է՝ «կարճ ժամկետով»: Թե որքան է այդ կարճ ժամկետը՝ մի քանի օր, թե մի քանի շաբաթ, կախված կլինի Ղազախստանում իրավիճակից եւ, իհարկե, Ղազախստանի ղեկավարության դիրքորոշումից։

Եթե հանրապետության ղեկավարությունը կհամարի, որ իրավիճակը կայունացել է, եւ այն վերահսկվում է սեփական ուժերով՝ առանց մեր բոլոր պետությունների օգնության, ապա, իհարկե, գործողությունը կավարտվի, եւ բոլոր զորքերը դուրս կբերվեն»,- ասել է Զասը։