Հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը


Հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը
Հունվար 6 23:06 2022

Հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը` Էմանուել Մանուչարյանը:

 

Շնորհավորում եմ հերոսածին ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն։

 

 

Թող իր ծնունդով մեր երկիրը օրհնվի և խաղաղ լինի. պատահական չէ նաև, որ փոքրիկը հենց այս օրն է ծնվել: Երբեք չենք մոռանալու Մանվել Մանուչարյանին, ով 2020թ. սեպտեմբերի 27-ին անմահացավ հանուն հայրենիքի: Հավերժ փառք ու խոնարհում։

 

Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։