Ղազախստանում սպանվել է «Ալմաթի» հեռուստաալիքի նկարահանող խմբի վարորդը, վիրավորվել է լրագրող


Ղազախստանում սպանվել է «Ալմաթի» հեռուստաալիքի նկարահանող խմբի վարորդը, վիրավորվել է լրագրող
Հունվար 6 22:56 2022

Ղազախստանի նախագահի նախկին նստավայրում հրաձգության ժամանակ սպանվել է «Ալմաթի» հեռուստաալիքի նկարահանող խմբի վարորդը, վիրավորվել է լրագրող, հայտնում է РИА Новости-ն։

 

Այս պահին հայտնի է, որ զոհվել է 18 ուժային, վիրավորվել՝ 748-ը: Ղազախստանում անկարգությունների գործով ձերբակալվել է 2 298 մարդ:

 

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում ռուս դեսանտայիններն արդեն ժամանել են Ղազախստան: