Ղազախստանի ՆԳՆ-ն սպառնում է ոչնչացնել զենքը վայր չդնողներին


Ղազախստանի ՆԳՆ-ն սպառնում է ոչնչացնել զենքը վայր չդնողներին
Հունվար 6 18:22 2022

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ զանգվածային անկարգությունների այն մասնակիցները, որոնք չեն կատարի զենքը վայր դնելու հրամանը, կոչնչացվեն:

«Զենքը վայր դնելու օրինական պահանջին զինված դիմադրություն ցույց տվողները կոչնչացվեն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ղազախստանում ոստիկանության և Ազգային գվարդիայի ջոկատները ուժեղացված պարեկություն են իրականացնում, տեղադրվել են պահակակետեր, իրավախախտները ձերբակալվում են։