Ռուս դեսանտայինները ժամանել են Ղազախստան (տեսանյութ)


Ռուս դեսանտայինները ժամանել են Ղազախստան (տեսանյութ)
Հունվար 6 19:38 2022

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում ռուս դեսանտայիններն արդեն ժամանել են Ղազախստան:

Ավելի վաղ ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել էին, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ռուսաստանից մեկնել են Ղազախստան:  Ըստ աղբյուրի՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում են ռուսական օդադեսանտային ուժերը, որոնց հիմնական գործառույթն է լինելու պահպանել պետական և ռազմական օբյեկտները, նպաստել երկրում կայունության հաստատմանը:

ՀԱՊԿ առաջապահ ուժերը արդեն անցել են իրենց պարտավորությունների կատարմանը:

 
 

Տեսանյութը` Ռիա Նովոստիի: