Զասը Փաշինյանի հետ քննարկել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի՝ Ղազախստան տեղափոխման գործընթացը


Զասը Փաշինյանի հետ քննարկել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի՝ Ղազախստան տեղափոխման գործընթացը
Հունվար 6 17:06 2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը։ Կողմերը քննարկել են նաև ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի՝ այդ երկիր ուղարկելու խորհրդի որոշման իրականացման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Զասը տեղեկացրել է Ղազախստանում տիրող իրավիճակի և Հավաքական անվտանգության խորհրդի ՝ այդ երկիր ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման իրականացման ընթացքի մասին ՝ երկրում իրավիճակը կարգավորելու համար», - ասել է մամուլի քարտուղարը ու հավելել, որ ներկայումս Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմեր են տեղափոխվում։

Մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ խաղաղապահների հիմնական խնդիրը պետական և ռազմական կարևոր օբյեկտների պահպանությունն է ու իրադրության կայունացման գործում Ղազախստանի իրավապահ ուժերին աջակցելը։