Ալմաթիում սկսվել են իրավապահների կողմից փողոցների մաքրման աշխատանքները, հայտնում է Sputnik Ղազախստանը։
Հաղորդվում է, որ «փողոցների մաքրումը սկսվել է», իրավապահները «շարժվում են առաջ՝ մաքրելով Կարասայ Բատիր-Մասանչիի փողոցները», միջոցներ են ձեռնարկվում օրինախախտներին ձերբակալելու համար։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ոստիկանություն է տարվել մոտ 2 հազար մարդ, հայտնում է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։










