|
Քաղաքագետ Աղասի Ենոքյանի գրառումը․ «Ղազախստանի բնակչության շուրջ 25%-ը ռուսներ են (նախկինում 40% էին), որոշ մարզերում ռուսները բացարձակ մեծամասնություն են կազմում։ Ղազախական դեպքերի համար հավանական է թվում հետևյալ սցենարը - ՀԱՊԿ զորքերը, որոնց կազմում 95% ռուսներ և 0.5% հայեր, մտնում են Ղազախստան - ՀԱՊԿ զորքերը սպանում են խժդժությունների մասնակից 10-12 ղազախի - Ղազախների շրջանում ծայր է առնում հակառուսական հիտերիան և սկսում են ռուսների պոգրոմները (ձեռքի հետ, այդ 0.5% զորքի և 1 դուռակի պատճառով նաեւ հակահայ պոգրոմները)։ - Ռուսներով կոմպակտ բնակեցված շրջանները հայտարարում են Ռուսաստանին միանալու որոշման մասին (որպես տարբերակ՝ հայտարարում են ինքնորոշման մասին և ստեղծում են Հյուսիսային Ղազախստանի Դեմոկրատական Հանրապետությունը) - Ռուսներին են անցնում նավթով, գազով եւ ուրանով հարուստ շրջանները (Ղազախստանն աշխարհում նավթի 10-րդ արդյունահանողն է և ուրանի 1-ին արդյունահանողը) - Նավթի գները երկինք են թռնում՝ Ռուսաստանին ապահովելով հարատևերկար ու երջանիկ կյանք - Փլվում է Մեծ Թուրանի մասին միֆը - «Լավատեսական». Էրդողանը ինֆարկտ է ստանում ու մեռնում է (որպես տարբերակ՝ արագ զարգանում է եղած քաղցկեղը) - «Վատատեսական շարունակությունը» եթիմ մնացած Ալիևին որդեգրում է Պուտինը։ - Պուտինը դառնում է թուրանական աշխարհի քավորը»։ |
Աղբյուրը` Աղասի Ենոքյան










