|
Ալմաթիում վարչական շենքերի գրոհի ժամանակ զոհվել են անկարգությունների տասնյակ մասնակիցներ, այս մասին հայտարարել է ոստիկանության քաղաքային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սալթանաթ Ազիրբեկը, փոխանցում է Интерфакс-ը։ Նրա խոսքով՝ գիշերը փորձ է արվել գրավել վարչական շենքերը, այդ թվում՝ ոստիկանական բաժանմունքը և ոստիկանության շրջանային բաժինները։ Պաշտոնյան նաև նշել է, որ բախումների ժամանակ ոստիկանության 317 ծառայող վնասվածք է ստացել, 8-ը՝ զոհվել: Տեղի առողջապահության նախարարությունն էլ հայտնել է ավելի քան 1000 տուժածի մասին, որոնցից 400-ը հոսպիտալացվել են: Ղազախական բանակն Ալմաթիում հատուկ գործողություն է իրականացնում: |










